Ուրբաթ , 27 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    15°
    Home » Լուրեր » Մոուրինյու. Միակ բանն, ինչ անում է Սքոուլսը, քննադատում է

    Մոուրինյու. Միակ բանն, ինչ անում է Սքոուլսը, քննադատում է

    Մոուրինյու. Միակ բանն, ինչ անում է Սքոուլսը, քննադատում է
    Հունվար 2, 2018 13:00 Լուրեր, Ֆուտբոլ A+ / A-

    Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է Փոլ Սքոուլսի քննադատությանը։

    «Կարծում եմ, որ միակ բանն, ինչ անում է Փոլ Սքոուլսը, քննադատում է։ Չեմ կարծում՝ նա մեկնաբանում է, նա քննադատում է, իսկ դա տարբեր բաներ են։

    Սքոուլսը ֆենոմենալ ֆուտբոլիստ էր, սակայն չեմ կարծում, որ բոլորս էլ այդպիսին պետք է լինենք։ Պոլ Պոգբան միշտ փորձում է անել առավելագույնը։ Երբեմն նա շատ լավ է խաղում, երբեմն՝ լավ, երբեմն՝ ոչ այնքան լավ։

    Դա Պոգբայի մեղքը չէ, որ նա շատ ավելի մեծ գումարներ է վաստակում, քան ժամանակին Սքոուլսը։ Պարզապես ֆուտբոլն է այդպիսին»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

    Նման թեմաներ

    scroll to top