Շաբաթ , 20 Հունվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Մոուրինյուն` Սանչեսի հնարավոր տրանսֆերի մասին

    Մոուրինյուն` Սանչեսի հնարավոր տրանսֆերի մասին

    Մոուրինյուն` Սանչեսի հնարավոր տրանսֆերի մասին
    Հունվար 13, 2018 10:49 Լուրեր, Միջազգային, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի հնարավոր տեղափոխության մասին.

    «Չեմ կարծում, որ ճիշտ է խոսել այլ ակումբների ֆուտբոլիստների մասին: Եթե ուրիշ թիմերի մարզիչներ խոսեն իմ ֆուտբոլիստների և նրանց հնարավոր տեղափոխության մասին, ապա դա ինձ դուր չի գա:

    Սանչեսը «Արսենալի» ֆուտբոլիստ է և վերջ: Միակ բանը, որ կարող եմ ասել այն է, որ նա ֆենոմենալ խաղացող է:

    Ես և ակումբի ղեկավարներն այնքան էլ չենք հավատում հունվարյան տրանսֆերային պատուհանին: Կարծում ենք, որ ֆուտբոլում կան խաղացողներ, որոնց տրանսֆերները պետք է փորձես իրականացնել, անկախ այն հանգամանքից՝ հունվարն է, մարտը, թե հունիսը»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top