Հինգշաբթի , 17 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 555.00   Վաճառք` 563.00   ՀՀ ԿԲ` 562.18   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 492.61   
  •  GBP   Առք` 604.00   Վաճառք` 622.00   ՀՀ ԿԲ` 617.36   
  •  RUB   Առք` 7.97   Վաճառք` 8.14   ՀՀ ԿԲ` 7.98   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.41   
outputra5huxgif
Partly Cloudy
19°
Home » Լուրեր » Մրցույթներ են հայտարարվել

Մրցույթներ են հայտարարվել

Օգոստոս 11, 2017 22:33 Լուրեր, Հասարակություն A+ / A-

hhan

ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունը վերջին տարիներին իրականացրել է  Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ենթակառուցվածքների բարելավման  ծրագրեր:

Ներկայումս դրամաշնորհային միջոցներից գոյացած  խնայողությունների հաշվին նախարարությունը ձեռնամուխ է եղել  այդ կազմակերպություններում արևային կայանների տեղադրման, ինչպես նաև շենքային պայմանների հետագա բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում, մասնավորապես, նախատեսվում է վերանորոգել բժշկական օգնության և սպասարկման, լաբորատոր-ախտորոշիչ բաժինների տարածքները և վերելակները: Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում նախատեսվում է վերանորոգել ամբուլատոր-խորհրդատվական և լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունքները, բարելավել հոգեկան խնդիրներ ունեցող տուբերկուլոզով հիվանդների բուժման  պայմանները: Վերանորոգման ընթացքում կիրականացվեն նաև էներգախնայողական միջոցառումներ` արևային կայանների գործարկումն առավելագույն արդյունավետ դարձնելու նպատակով:

Այսօր հայտարարվել են մրցույթներ երկու կենտրոնում կայանների տեղադրման և շենքերի վերանորոգման նախագծում և նախահաշվային փաստաթղթերի մշակում իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով:

Մասնագիտացված կազմակերպություններին տեղեկացնում ենք, որ մրցույթների հայտարարություններին կարող են ծանոթանալ gnumner.am կայքում` հետևյալ հղումներով`

<<ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն>> ՊՈԱԿ-ի կարիքների համար <<Նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության եզրակացության տրամադրման ծառայությունների>> գնման նպատակով հայտարարված ԳՀԾՁԲ-ՆՆՓԿ-ՁԻԱՀ-17/1 ծածկագրով գնանշման հարցման հայտարարություն և հրավեր/փոփոխված/ 
( Հրապարակված է 11/08/2017 -ից մինչև 28/08/2017 ժամը 10:00 ներառյալ )

 

ՀՀ ԱՆ<<Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի կարիքների համար <<Շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազման և փորձաքննության եզրակացության տրամադրման ծառայությունների>> գնման նպատակով հայտարարված ՏԴՊԱԿ-ԳՀԾՁԲ-1/2 ծածկագրով գնանշման հարցման հայտարարություն և հրավեր/փոփոխված/ 
( Հրապարակված է 11/08/2017 -ից մինչև 28/08/2017 ժամը 12:00 ներառյալ )

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top