Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    27°
    Home » Լուրեր » Մշակվում են ՀՀ ԱՌԿ ազգային ռազմավարության մոնիթորինգի չափորոշիչները

    Մշակվում են ՀՀ ԱՌԿ ազգային ռազմավարության մոնիթորինգի չափորոշիչները

    Մշակվում են ՀՀ ԱՌԿ ազգային ռազմավարության մոնիթորինգի չափորոշիչները
    Փետրվար 13, 2018 10:39 Լուրեր A+ / A-

    2015 թ. Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) համաշխարհային 3-րդ համաժողովի ժամանակ ընդունվեց Սենդայի ԱՌՆ 2015-2030 թթ. գործողությունների ծրագիրը (ՍԳԾ), որը հիմք ընդունելով մշակվեց և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացվեց Հայաստանի աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ազգային ռազմավարությունը: 2017 թ. ապրիլին ԱՌԿ ռազմավարությունն արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը:
    Սենդայի գործողությունների ծրագրի և ԱՌԿ ազգային ռազմավարության իրականացման իրավիճակային, ընթացիկ և շարունակական ուսումնասիրությունն ու արդյունքների արձանագրումն ապահովելու նպատակով՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջնորդությամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի աջակցությամբ ներկայումս մշակվում են Հայաստանի ԱՌԿ ազգային ռազմավարության և Հայաստանում Սենդայի շրջանակի իրականացման մոնիթորինգի չափորոշիչները:
    Փետրվարի 10-11-ը ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ մոնիթորինգի չափորոշիչների մշակման աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Դրանք մշակվում են «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից:
    Աշխատանքային խմբում ներգրավված են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ:

    Նման թեմաներ

    scroll to top