Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Բժիշկ » Մթերք, որ պայքարում է սթրեսի դեմ

    Մթերք, որ պայքարում է սթրեսի դեմ

    Մթերք, որ պայքարում է սթրեսի դեմ
    Հուլիս 22, 2019 14:08 Բժիշկ, Լուրեր, Հասարակություն A+ / A-
    Մատղաշ  կանաչ ոլոռը դրական է ազդում նյարդային համակարգի վրա և բարձրացնում է օրգանիզմի կայունությունը սթրեսի նկատմամբ:
    Թարմ ոլոռը օգտակար է B խմբի վիտամինների և մագնեզիումի  շնորհիվ: Բացի  այդ, բուսական ծագման այս սպիտակուցի աղբյուրը նպաստում է մկանային հյուսվածքի  ամրապնդմանը և իմունիտետի բարձրացմանը:
    Խորհուրդ է տրվում նաև շատ օգտագործել թարմ կանաչեղեն և սուր համով բույսեր, որոնք օգտակար  են  С, А, Е վիտամինների, B խմբի վիտամինների, հանքային նյութերի, գլիկոզիդների, ֆլավոնոիդների և ինուլինի շնորհիվ:
    Բացի այդ, կերակուրների բաղադրության մեջ թարմ կանաչի օգտագործելը նվազեցնում է կերակրի աղի օգտագործումը և այդկերպ նվազեցնում սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը:
    Խորհուրդ է տրվում նաև սննդակարգում ընդգրկել դդմիկ, որը  հարուստ է բջջանյութով, B խմբի վիտամիններով, վիտամին C-ով, կալիումով, կալցիումով, մանգանով և ֆոսֆորով:
    Դդմիկը, որը ցածրկալորիական է և պարունակում մեծ  քանակությամբ բջջանյութ, այն անփոխարինելի է դարձնում նրանց համար, ովքեր պայքարում են ավելորդ կիլոգրամների  դեմ կամ ցանկանում են միշտ լավ կազմվածք ունենալ:

    Նման թեմաներ

    scroll to top