Գլխավոր Բժիշկ Մթերքներ, որոնք սպանում են քաղցկեղը

Մթերքներ, որոնք սպանում են քաղցկեղը

4
0

Սխտոր

Սխտորը  ոչ միայն պաշտպանում է վամպիրներից, այլև հատուկ միացությունների շնորհիվ բարձրացնում է իմունային համակարգի բջիջների ակտիվությունը, որը պատասխանատու է  քաղցկեղին դիմադրելու համար: Գիտնականները վաղուց ապացուցել են, որ սխտորը նվազեցնում է սրտի հիվանդությունների և կաթվածի զարգացման ռիսկը: Ավելին, այն կարող է պաշտպանել ստամոքսի և  աղիների  քաղցկեղից:

Ահա թե ինչու գիտնական-բժիշկները  խորհուրդ են տալիս նույնիսկ առողջ  մարդկանց ամեն օր  սխտոր ուտել՝ շաբաթական առնվազն 5 պճեղ:10-продуктов-которые-убивает-раковые-клетки-6

Լոբի

Լոբին բուսական սպիտակուցի հիանալի աղբյուր է, ապահովում է օրգանիզմը բջջանյութի լավ չափաբաժնով, բացի այդ, օժտված է հակաքաղցկեղային հատկություններով: Լոբին և ընդեղենը պարունակում են ֆիտոքիմիական նյութեր, որոնք կանխում են բջիջների  գենետիկական վնասվածքը և զգալիորեն դանդաղեցնում են այդ պրոցեսը: Լոբին և ընդեղենը կարող են պահպանել քաղցկեղի բազմաթիվ տեսակներից, բայց ամենից շատ՝ շագանակագեղձի քաղցկեղից, ինչպես նաև մարսողության օրգանների քաղցկեղի  զարգացումից:10-продуктов-которые-убивает-раковые-клетки-1

Գազար

Մենք բոլորս գիտենք, որ գազարը հզոր  հակաօքդսիդանտ է և բետա-կարոտինի աղբյուր: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ այդ նյութերը նվազեցնում են բերանի խոռոչի և ըմպանի, ստամոքսի և հաստ  աղու, միզապարկի և շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Ուրոլոգների ուսումնասիրությունները հաստատել  են, որ գազարն ինչ-որ տեղ դիմադրում է միզապարկի քաղցկեղին: Սարսափելի հիվանդության կանխարգելման համար կարելի  է օգտագործել  թե թարմ և թե խաշած, սակայն հումն ավելի մեծ սննդարար արժեք ունի:

10-продуктов-которые-убивает-раковые-клетки-4

Բրոկոլի

Բրոկոլին կարող է վնասազերծել նույնիսկ քաղցկեղի քայքայիչ ազդեցությունը: Այն հանդես է գալիս որպես հակաօքսիդանտ և խթանում է մարդու բջիջները՝ ստիպելով նրանց պայքարել հիվանդության դեմ: Առավել արժեքավոր է մատղաշ բրոկոլին, որը պարունակում են հակաքաղցկեղային տարրեր:

10-продуктов-которые-убивает-раковые-клетки-3

Կայենյան պղպեղ

Այս պղպեղը պարունակում է  նյութ, որն այրում է ամբողջ բերանի  խոռոչը, սակայն այս նյութը հաջողությամբ պայքարում է  քաղցկեղի բջիջների  դեմ:  Պետք է ուտել այնքան, որքան կդիմանաք:

10-продуктов-которые-убивает-раковые-клетки-10

Սնկեր

Սնկերը ողջ օրգանիզմի  համար օգտակար նյութերի  գանձ են, սակայն քաղցկեղի դեմ պայքարում շատ  արդյունավետ են: Դեռևս 6 հազար տարի առաջ չինացիներն օգտագործում էին ասիական սնկերը բուժիչ նպատակներով: Դրանք պարունակում են նյութ, որը  հիանալի պայքարում է քաղցկեղի բջիջների  դեմ, դրանք կանգնեցնում են քաղցկեղի բջիջների աճը և առաջացնում ինքնաոչնչացում:10-продуктов-которые-убивает-раковые-клетки-5

Ազնվամորի

Ազնվամորին հակաօքսիդանտների և այլ նյութերի աղբյուր է, որոնք պաշտպանում են քաղցկեղից: Առնետների վրա հատուկ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սև ազնվամորի օգտագործած կենդանինների մոտ զգալիորեն նվազել  է կերակրափողի քաղցկեղի բջիջների տոկոսը: Ապա ազնվամորու փոշին տվել են ուղիղ աղու քաղցկեղով հիվանդներին, և արդյունքը նույնպես վատ  չի եղել: 10-продуктов-которые-убивает-раковые-клетки-2

Կանաչ  թեյ

Կանաչ թեյը պարունակում է նյութեր, որոնք արգելակում են թոքերում և մարսողության համակարգում քաղցկեղի բջիջների քայքայիչ ազդեցությունը: Սակայն սա վերաբերում է միայն Ճապոնիայից ներմուծված  իսկական կանաչ թեյին: Ժամանակակից սուպերմարկետների ցուցափեղկերում փաթեթների մեծ մասը այն թեյը չէ, ինչի մասին խոսվում է:

 

10-продуктов-которые-убивает-раковые-клетки-8

Լոլիկ

Լոլիկը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր, ընդ որում, ամենևին կարևոր չէ՝ թարմ թե վերամշակված: Բազմաթիվ ուսումնասիրություններ ապացուցել են, որ լոլիկը օգտակար է քաղցկեղի դեմ պայքարում: Կանոնավոր լոլիկ օգտագործող տղամարդկանց մոտ 35 տոկոսով նվազում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:10-продуктов-которые-убивает-раковые-клетки-7

 

Քրքում

Քրքումը վաղուց և  հաջողությամբ օգտագործվում է  բորբոքային և մրսածության հիվանդությունների  բուժման ժամանակ, ասթմայի ախտանշանները վերացնելիս: Սակայն գիտնականները  հայտարարել  են, որ քրքումը  կարող է պայքարել նաև քաղցկեղի  դեմ: Նման եզրահանգման հիմք է տվել այն, որ ԱՄՆ-ում քաղցկեղով հիվանդացության մակարդակը խիստ բարձր է, իսկ Հնդկաստանում՝ խիստ ցածր: Գիտնականների կարծիքով՝ Հնդկաստանի  բնակիչներն այլ կերպ  են սնվում, ուտում եմ մթերքներ, որոնք պաշտպանում են քաղցկեղի զարգացումից, մինչդեռ ամերիկացիները  իրենց սննդում օգտագործում են ինչ պատահի:

10-продуктов-которые-убивает-раковые-клетки-9