Գլխավոր Լուրեր Մխիթար Պապոյանը՝ Վահե Գրիգորյանի նամակի մասին

Մխիթար Պապոյանը՝ Վահե Գրիգորյանի նամակի մասին

3
0

Դատավորների ընդհանուր ժողովն ստացել է ՀՀ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակն ու այն քննարկվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, մի շարք աղմկահարույց գործերի վճիռներ կայացրած դատավոր Մխիթար Պապոյանը, նշելով, որ ինքը դեռ չունի հստակ որևէ կարծիք կապված Վահե Գրիգորյանի բարձրացրած հարցերի հետ:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր ընտրվելուց և դատավորի երդում տալուց հետո Վահե Գրիգորյանը առաջ է քաշել ՍԴ դատավորների և ՍԴ անդամների հարցը: Վահե Գրիգորյանը ծավալուն նամակով դիմել էր ՀՀ կառավարությանը, ԱԺ-ին և դատարաններին, ինչպես նաև երկրի նախագահին, նշելով, որ ՍԴ անդամը իրավաու չէ գործեր քննել և որ ՍԴ անդամն ու դատավորը նուն լիազորությունները չունեն:

«Ես դեռ այդ հարցի շուրջ իմ կարծիքը չունեմ, պետք է քննարկումներ անցկացնենք, լսեմ նաև իմ կոլեգանմերի կարծիքն ու հստակ որոշում կայացնեմ»,-ասաց Պապոյանը:

Հիշեցնենք, որ իրավապշտպան Արտակ Գալստյանը, ի թիվս երկու այլ դատավորների, Պապոյանին նույնպես մեղադրում է այն բանում, որ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը ինքն է գրել:

Այս պահին ընթանում է դատավորների ընդհանուր՝ արտահերթ ժողով, որի ժամանակ ընտրվելու են ԲԴԽ անդամներ:

Ստորև բերվող ցուցակում ԲԴԽ անդամ դառնալու ցանկություն ունեցող դատավորների ցանկն է:

bdx-11