Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Uncategorized @hy » Մխիթարյան, դու ի՛նչ ես ուզում. Ադրբեջանի դեսպան

    Մխիթարյան, դու ի՛նչ ես ուզում. Ադրբեջանի դեսպան

    Մխիթարյան, դու ի՛նչ ես ուզում. Ադրբեջանի դեսպան
    Մայիս 21, 2019 13:56 Uncategorized, Լուրեր, Միջազգային, Սպորտ A+ / A-

    Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թաիր Թագիզադեն բրիտանական Sky Sports-ին տված  հարցազրույցում հաստատել  է, որ Ադրբեջանը բոլոր  երաշխիքները ներկայացրել  է «Արսենալի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին հաղորդել է haqqin.az-ը:

    Դեսպանը  հայտարարել  է, որ Հենրիխ Մխիթարյանը կարող  է իր  հետ ուղիղ կապ հաստատել՝ Բաքվում իր անվտանգության մասին երաշխիքներ ստանալու:

    «Ես  ուրախ կլինեմ, եթե նա ինձ  հետ  զրուցի,-  ասել է Թագիզադեն: – Եվրոպայի լիգայի  եզրափակիչը Ա դասի միջոցառում է: Եթե մեր նպատակը նրա շուրջ քաղաքական խաղեր  տալն է, դա ուրիշ  բան է: Սակայն Մխիթարյանին վճարում են որպես ֆուտբոլիստի, այլ ոչ քաղաքական գործչի:

    Նրա խնդիրն այն է, որ նա այցելել է Ադրբեջանի օկուպացված  տարածքներ և դա արել  է առանց Ադրբեջանի կառավարության թույլտվության: Սա իր  հետ բերում է հետևանքներ՝ ներառյալ կառավարության կողմից սև ցուցակում ընդգրկելը: Այդուհանդերձ, Մխիթարյանին տրվել են անվտանգության երաշխիքներ»:

    «Իմ ուղերձը Մխիթարյանին սա է. դու ֆուտբոլիստ  ես, ուզո՞ւմ ես ֆուտբոլ խաղալ: Արի  Բաքու, քո անվտանգությունն ապահովված  է: Ես կարող եմ երաշխավորել, որ Ադրբեջանի կառավարությունը ամեն ինչ կանի՝ ապահովելու անվտանգությունը յուրաքանչյուր  երկրպագուի, խաղացողի և այն բոլորի, որոնք կլինեն մարզադաշտում»,- եզրափակել է իր  խոսքը Ադրբեջանի դեսպանը:


    Նման թեմաներ

    scroll to top