Չորեքշաբթի , 17 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    13°
    Home » Լուրեր » Մխիթարյան. Իբրահիմովիչը հասկացավ, որ կա ևս մեկ Աստված. ես

    Մխիթարյան. Իբրահիմովիչը հասկացավ, որ կա ևս մեկ Աստված. ես

    Դեկտեմբեր 5, 2017 21:13 Լուրեր, Ֆուտբոլ A+ / A-

    Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի եթերում ցուցադրվելու է վավերագրական ֆիլմ, որը նվիրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

    Ֆիլմում Մխիթարյանը պատմել է իր կարիերայի, ընտանիքի և Զլատան Իբրահիմովիչի հետ ընկերության մասին.

    «Զլատանը ծանր բնավորություն ունի: նա շատերի հետ չի համակերպվում: Մարդիկ չեն հասկանում նրա կատակները և խոսքերը: Գուցե, պարզապես չեն ցանկանում հասկանալ:

    Ես և նա հենց առաջին օրվանից լավ հարաբերությունների մեջ ենք եղել: Այն ժամանակ, երբ նա վերականգնվում էր վնասվածքից Մանչեսթերից դուրս, մենք պահում էինք կապը և խոսում միմյանց հետ:

    Բոլորը գիտեն, որ Իբրահիմովիչը իրեն համարում է Աստված: Երբ մենք ժամանեցինք Ռոստով, ես նրան ասացի. «Տեսնու՞մ ես, թե ով է այստեղ Աստված»: Կատակում եմ: Ուղղակի այնտեղ կային շատ հայեր և բոլորն իմ անունն էին վանկարկում: Այդ դեպքից հետո նա հասկացավ, որ այնտեղ կա ևս մեկ Աստված, որը ես եմ (ծիծաղում է – խմբ.)»,- հայ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Matchtv.ru»-ն:

    Ֆիլմը համացանցում հասանելի կլինի շուտով:

    Նման թեմաներ

    scroll to top