Կիրակի , 18 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Մխիթարյանը՝ Օբամեյանգի հետ համագործակցության մասին

    Մխիթարյանը՝ Օբամեյանգի հետ համագործակցության մասին

    Մխիթարյանը՝ Օբամեյանգի հետ համագործակցության մասին
    Փետրվար 14, 2018 15:25 Լուրեր, Միջազգային, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր թիմակից Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ համագործակցության մասին.

    «Մենք շատ ժամանակ չունեինք, որպեսզի պատրաստվեինք «Էվերթոնի» հետ խաղին: Օբամեյանգը նոր էր տեղափոխվել և երկու օրը բավական չէր, որպեսզի հիշեինք այն բոլոր հնարքները, որոնք նախկինում կիրառում էինք:

    Անհավատալի էր թվում, որ մենք կրկին միասին կխաղանք: Ես շատ երջանիկ եմ այս առիթով: Լավ գիտեմ նրան, նա իմ ամենամոտ ընկերներից ու թիմակիցներից մեկն է, որի հետ երբևէ խաղացել եմ: Ուրախ եմ տեսնել Օբամեյանգին «Արսենալի» մարզաշապիկով:

    Ինձ դուր է գալիս նրա հետ խաղալը: Հասկանում եմ նրա ամեն մի շարժումը ու հույս ունեմ, որ հաջորդ խաղերում ավելի մեծ արդյունքներ ցույց կտանք»,- Մխթարյանի խոսքերը մեջբերում է Football.London-ը:

    Նման թեմաներ

    scroll to top