Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Մխիթարյանը 3 գոլային փոխանցումով նպաստեց Արսենալի ջախջախիչ հաղթանակին

    Մխիթարյանը 3 գոլային փոխանցումով նպաստեց Արսենալի ջախջախիչ հաղթանակին

    Մխիթարյանը 3 գոլային փոխանցումով նպաստեց Արսենալի ջախջախիչ հաղթանակին
    Փետրվար 3, 2018 23:32 Լուրեր, Ֆուտբոլ A+ / A-

    Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում ուժերը չափեց «Էվերթոնի» հետ:

    Հանդիպումն ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով` 5:1:

    6-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Աարոն Ռեմսին: 14-րդ րոպեին Լորան Կոսելնին խփեց «զինագործների» երկրորդ գոլը, իսկ 19-րդ րոպեին Աարոն Ռեմսին հաշիվը դարձրեց խոշոր:

    37-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ իր նորամուտն «Արսենալում» նշող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

    Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Էվերթոնի» ֆուտբոլիստները սկսեցին ավելի ակտիվ գործել: Փոխարինման մտած Դոմինիկ Կալվերտ-Լյուինը կրճատեց հաշվի տարբերությունը` դարձնելով 4:1:

    «Արսենալին» շատ ժամանակ չպահանջվեց 4 գնդակի առավելությունը վերականգնելու համար: 74-րդ րոպեին Մխիթարյանը գոլային փոխանցումների յուրօրինակ հեթ-տրիկ ձևակերպեց` օգնելով Ռեմսիին այս խաղում խփել իր երրորդ գոլը:

    Արսեն Վենգերի գլխավորած թիմն այս հաղթանակից հետո 45 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականով: «Էվերթոնը» 31 միավորով 10-րդ տեղում է:

    «Արսենալ»-«Էվերթոն»` 5:1

    Գոլերը` Ռեմսի (6, 19, 74), Կոսելնի (14), Օբամեյանգ (37) – Կալվերտ-Լյուին (64)

    Նման թեմաներ

    scroll to top