Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մխիթարյանը` Բաքու չմեկնելու մասին

    Մխիթարյանը` Բաքու չմեկնելու մասին

    Մխիթարյանը` Բաքու չմեկնելու մասին
    Մայիս 21, 2019 15:42 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմասնակցելուն:

    «Հաշվի առնելով բոլոր արդիական տարբերակները՝ մենք եկանք այն եզրակացության, որ պետք չէ թիմի հետ մեկնել Եվրոպայի լիգայի եզրափակիչին: Նման խաղեր ֆուտբոլիստների համար ոչ հաճախակի են պատահում, և ինձ համար մեծ ցավ է այն բաց թողնելը: Ես երկրպագելու եմ իմ թիմակիցներին: Եկեք տուն բերենք գավաթը», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:

    «Արսենալ»-ն արդեն պաշտոնապես հաստատել է, որ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Բաքու:

    Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում, որտեղ «Արսենալ»-ը կմրցի «Չելսի»-ի հետ:

     


    Նման թեմաներ

    scroll to top