Գլխավոր Լուրեր Մխիթարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի հետ

Մխիթարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի հետ

2
0

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայ համայնքի հետ:

Այս մասին ֆուտբոլիստը հայտնում է սոցցանցերի իր էջերով: «Հաճելի է հանդիպում գլխավոր հյուպատոսի և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ»,- գրել է Մխիթարյանը:

Լոնդոնի «Արսենալն» այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում և նախապատրաստվում է նոր մրցաշրջանին: «Զինագործները» ընկերական խաղում հուլիսի 16-ին կմրցեն «Կոլորադո Ռեփիդս»-ի հետ: