// //

Երեքշաբթի , 19 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մխիթարյանը կարող է հեռանալ Արսենալից

    Մխիթարյանը կարող է հեռանալ Արսենալից

    Մխիթարյանը կարող է հեռանալ Արսենալից
    Հունվար 8, 2019 19:07 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Լոնդոնի «Արսենալն» ավելի ու ավելի մոտ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի հետ պայմանագիր կնքելուն: «Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին «Արսենալի» ղեկավարությանը հորդորում է գործարքն ավարտին հասցնել այս ամիս:

    Sky Sports-ի հաղորդմամբ, Սուարեսի` «Արսենալ» տեղափոխության արդյունքում լոնդոնյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ թիմից:

    Ավելի վաղ The Sun-ը հայտնում էր, որ կիսապաշտպանի ժամանումից հետո «Արսենալում» գուցե տուժի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ում տեղը թիմի մեկնարկային կազմում կարող է հարցականի տակ լինել:

    Էմերին շատ է վստահում Սուարեսին, ում հետ աշխատել է 2014/15 մրցաշրջանում:

    Մխիթարյանն այս մրցաշրջանում 20 հանդիպման է մասնակցել: Նա այս պահին ապաքինվում է վնասվածքից և խաղադաշտ կվերադառնա հունվարի վերջին:


    Նման թեմաներ

    scroll to top
    //