Երեքշաբթի , 23 Հունվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » editorial » Մխիթարյանը կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմ

    Մխիթարյանը կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմ

    Մխիթարյանը կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմ
    Դեկտեմբեր 29, 2017 14:59 editorial, Լուրեր, Ֆուտբոլ A+ / A-

    Daily Star-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը «Սաութհեմփթոնի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 21-րդ տուրի խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հենրիխ Մխիթարյանը կվերադառնա Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի մեկնարկային կազմ:

    «Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Էշլի Յանգ, Վիկտոր Լինդելյոֆ, Ֆիլ Ջոնս, Լյուկ Շոու, Նեմանյա Մատիչ, Պոլ Պոգբա, Ջեսի Լինգարդ, Մարկուս Ռեշֆորդ, Հենրիխ Մխիթարյան, Զլատան Իբրահիմովիչ:

    Մանչեսթերում դեկտեմբերի 30-ին կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 21:30-ին:

    Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախորդ անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում ընդգրկվել է «Չելսիի» դեմ նոյեմբերի 5-ին կայացած խաղում, որում փոխարինվել էր 62-րդ րոպեին:

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top