Չորեքշաբթի , 17 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    13°
    Home » editorial » Մխիթարյանը ստիպված կլինի ներողություն խնդրել

    Մխիթարյանը ստիպված կլինի ներողություն խնդրել

    Մխիթարյանը ստիպված կլինի ներողություն խնդրել
    Դեկտեմբեր 28, 2017 10:38 editorial, Լուրեր, Միջազգային, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարին կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»։

    Ինչպես տեղեկացնում է «Metro»-ն, 28-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբ վերադառնալու համար ստիպված կլինի ներողություն խնդրել ղեկավարությունից։

    2016 թվականի ամռանը Դորտմունդից նրա հեռանալն այնքան էլ հարթ չի ստացվել։ «Բորուսիայի» ղեկավարության հետ բանակցությունների ժամանակ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան նույնիսկ շուռ է տվել աթոռը։

    Հայ ֆուտբոլիստը Բունդեսլիգա վերադառնալու համար ստիպված կլինի ներողություն խնդրել իր և գործակալի նման պահվածքի համար։

    Պարբերականի համաձայն՝ ամեն դեպքում տրանսֆերը դժվար կայանա՝ հաշվի առնելով Մխիթարյանի ֆինանսական բարձր պահանջները։

    Նման թեմաներ

    scroll to top