Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.66   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 567.24   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.02   
  •  GBP   Առք` 630.00   Վաճառք` 648.00   ՀՀ ԿԲ` 640.22   
  •  RUB   Առք` 8.15   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.15   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.31   
outputra5huxgif
Rain And Snow
Home » editorial » Մխիթարյանը խոսել է իր ներկայիս մարզավիճակի և առաջիկա հանդիպման մասին

Մխիթարյանը խոսել է իր ներկայիս մարզավիճակի և առաջիկա հանդիպման մասին

Նոյեմբեր 8, 2017 12:12 editorial, Լուրեր, Միջազգային, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

ylbnadn3zhzoesyrurvnvif2ei

Նոյեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպման շրջանակում կմրցի Բելառուսի ազգային ընտրանու հետ:

Նոյեմբերի 7-ին մեր ընտրանին մարզում է անցկացրել ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հրավիրված ֆուտբոլիստներից բացակայում էր միայն Մարկոս Պիզելլին, ով թիմի կմիանա ավելի ուշ: Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ մարզում կանցկացնի նոյեմբերի 8-ին:

Մարզման ավարտից հետո «Ժամը» լրատվականին հարցազրույց է տվել մեր ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով խոսել է իր ներկայիս մարզավիճակի և գալիք հանդիպումներից իր սպասելիքների մասին:

«Թե ինչպիսի մարզավիճակում եմ ցույց կտան հանդիպումները: Մրցաշրջանի միջնամասում ենք գտնվում, կարելի է ասել մեկ երրորդ մասում: Ամեն ինչ նորմալ է: Այս հանդիպումները լավ հնարավորություն են այն ֆուտբոլիստների համար, ովքեր նոր են հրավիրել հավաքական, կամ քիչ խաղեր են անցկացրել հավաքականում: Նրանք պետք է ապացուցեն մարզչին, որ կարող են մյուս խաղերին նույնպես հրավիրել:

Ամենակարևորն այն է, որ լավ պատրաստվենք: Շատ մեծ հնարավորություն կա Եվրոպայի առաջնությանը մասնակցելու, սակայն դեռևս շուտ է այդ խաղերի վերաբերյալ մտածել»,- ասել է Մխիթարյանը «Ժամը» լրատվականին տված հարցազրույցի ժամանակ:

Տեսանյութը՝ այստեղ:

Նման թեմաներ

scroll to top