Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մխիթարյանն ամռանը կարող է լքել «Արսենալ»-ը

    Մխիթարյանն ամռանը կարող է լքել «Արսենալ»-ը

    Մխիթարյանն ամռանը կարող է լքել «Արսենալ»-ը
    Ապրիլ 23, 2019 14:57 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան «զինագործների» կազմում մշուշոտ է:

    Football London կազմել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կարող են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լքել լոնդոնյան ակումբը: Նրանց թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը: Ըստ պարբերականի՝ Մխիթարյանի տաղանդն ի ցույց դրել է մրցաշրջանի սկզբում, սակայն կայուն խաղ չի ցուցադրում:

    «Արսենալ»-ը կմտածի Մխիթարյանից բաժանվելու մասին, եթե լուրջ առաջարկ ստանա: Հայ կիսապաշտպանը երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է «զինագործների» կազմում:


    Նման թեմաներ

    scroll to top