Հինգշաբթի , 26 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    18°
    Home » Լուրեր » Մխիթարյանն ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներից է. Փոլ Մերսոն

    Մխիթարյանն ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներից է. Փոլ Մերսոն

    Հունվար 13, 2018 21:29 Լուրեր, Ֆուտբոլ A+ / A-

    Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը գովեստի խոսքեր է հղել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին` նշելով, որ «զինագործները» պետք է փորձեն ձեռք բերել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը:

    Մերսոնը գտնում է, որ «Արսենալը» պետք է փոխանակի Ալեքսիս Սանչեսին Հենրիխ Մխիթարյանի հետ:

    «Կարծում եմ, որ Սանչեսի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» և Մխիթարյանի տրանսֆերի ձեռքբերումը հրաշալի գործարք կլինի «Արսենալի» համար:

    Ըստ իս` Մխիթարյանն Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Պարզապես նրա վստահությունը «Մանչեսթեր Յունայթեդում» կորել է:

    Եթե Մխիթարյանն «Արսենալում» խաղա այնպես, ինչպես խաղում էր Դորտմունդի «Բորուսիայում», ապա «զինագործները» կստանան լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկին»,- Մերսոնի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:

    Նման թեմաներ

    scroll to top