Կիրակի , 27 Մայիս 2018

    outputra5huxgif
    Clear
    18°
    Home » Լուրեր » Մխիթարյանն «Արսենալի» մարզումից հետո օգնել է հարձակվողներին

    Մխիթարյանն «Արսենալի» մարզումից հետո օգնել է հարձակվողներին

    Մխիթարյանն «Արսենալի» մարզումից հետո օգնել է հարձակվողներին
    Փետրվար 9, 2018 15:19 Լուրեր, Միջազգային, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հերթական մարզումից հետո սովորականից երկար է մնացել և աշխատել թիմի հարձակվողներ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի և Ալեքսանդր Լակազետի հետ:

    Ինչպես հայտնում է Express-ը, Մխիթարյանն օգնել է հարձակվողներին, ովքեր լրացուցիչ մարզում են անցկացրել` գնդակ մատակարարելով նրանց:

    Աղբյուրի փոխանցմամբ, սա սովորաբար մարզիչներից մեկի պարտականությունն է, բայց այս անգամ Մխիթարյանն ինքնակամ ստանձնել է այն:

    Այս տեղեկությունը երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հաստատել է նաև «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը.

    «Մխիթարյանը շատ պրոֆեսիոնալ մոտեցում ունի և կարծում եմ` դա այն է, ինչ դու ցանկանում ես բոլոր խաղացողներից»,- ասել է Վենգերը:

     

    Նման թեմաներ

    scroll to top