Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Մխիթարյանն ինձ համար եղբոր պես է. Օբամեյանգ

    Մխիթարյանն ինձ համար եղբոր պես է. Օբամեյանգ

    Մխիթարյանն ինձ համար եղբոր պես է. Օբամեյանգ
    Փետրվար 2, 2018 22:52 Լուրեր, Ֆուտբոլ A+ / A-

    Լոնդոնի «Արսենալի» նորեկ, գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խոստովանել է, որ Հենրիխ Մխիթարյանի հետ կրկին հանդես գալու հնարավորությունն առանցքային գործոն է եղել իր տեղափոխության հարցում:

    Մխիթարյան-Օբամեյանգ զույգը հրաշալի էր համագործակցում Դորտմունդի «Բորուսիայում» և անձամբ գաբոնցին նշել է, որ նրանք իրար լավ էին հասկանում նաև խաղադաշտից դուրս:

    «Ես իրոք երջանիկ եմ կրկին Մխիթարյանի հետ հանդես գալու համար: Նա ինձ համար եղբոր պես է, լավ ընկեր, և մենք միասին խաղացել ենք նախկինում: Երջանիկ եմ նրան կրկին տեսնելու համար:

    Նա մի քանի անգամ զանգահարել էր ինձ և հարցրել, թե արդյո՞ք ես տեղափոխվելու եմ «Արսենալ»: Պատասխանս կախված էր Մխիթարյանից: Նա պայմանագիր կնքեց «Արսենալի» հետ, որից հետո ես տեղափոխվեցի Լոնդոն: Դա մեծ գործոն էր իմ տեղափոխության հարցում:

    Կարծում եմ, որ մենք հասկանում էինք իրար թե’ խաղադաշտում, և թե’ խաղադաշտի սահմաններից դուրս: Ըստ իս` հենց դա է հեշտացնում մեր համագործակցությունը խաղադաշտում»,- Օբամեյանգի խոսքն է մեջբերում «զինագործների» պաշտոնական կայքը:

    Նման թեմաներ

    scroll to top