Ուրբաթ , 27 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Clear
    12°
    Home » Լուրեր » Նաիրա Նահապետյանը ամաչում է, որ ինքն էլ է կին, ԵԾ-ի անդամներն էլ

    Նաիրա Նահապետյանը ամաչում է, որ ինքն էլ է կին, ԵԾ-ի անդամներն էլ

    Նաիրա Նահապետյանը ամաչում է, որ ինքն էլ է կին, ԵԾ-ի անդամներն էլ
    Փետրվար 13, 2018 13:55 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Araratnews.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Երեւանի ավագանու այսօրվա նիստի ընթացքում տեղի է ունեցել արտակարգ դեպք: Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ Նուբարաշենում գարշահոտության պատճառ դարձած կոյուղաջրերից տարաներով հոտած  ջուր էին բերել: Նրանք դա ցանկանում էին նվիրել Տարոն Մարգարյանին` այս կերպ ցանկանալով բարձրաձայնել  Նուբարաշենում տիրող իրավիճակի մասին: Երեւանի ավագանու ՀՀԿ անդամները քաշքեցին ԵԾ-ի անդամներին` նրանց ուժով դուրս բերելով նիստերի դահլիճից:

    Ներկայացնում ենք Araratnews.am-ի զրույցը Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի հետ:

    Ի՞նչ էր կատարվում նիստերի դահլիճում: Դուք ականատես եղե՞լ եք:

    Այո՛, առաջին կարգում էլ նստած էի: Ես, ճիշտն ասած, չէի տեսել, իրենք արդեն հագել էին դիմակներն ու ձեռնոցները եւ կարողացան հասնել առաջին հատված, ձեռքերին ինչ-որ նյութեր կային: Այս պահին չեմ կարող ասել` ինչ է, լաբորատոր ստուգում է անցնում, բայց ազոտային թթու կար մեջը, որովհետեւ խայտառակ հոտ էր գալիս: Ինքը բերել էր ոչ թե ցույց տալու, այլ բերեց շփեց քաղաքապետի վրա եւ առաջին շարքում նստածների վրա:

    Վախեցե՞լ էիք:

    Մենք` ճիշտն ասած, չէ՛, բայց երկրորդ շարքում նտած էր Մարտին Վարդազարյանը` մեր մաեստրոն, նա սրտի խնդիր ունի, եւ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:

    Տեղի ունեցածը համարո՞ւմ եք պայքարի եղանակ, որպեսզի բարձրաձայնվի բնակիչների խնդիրները:

    Ես կարծում եմ, որ նրանց պահվածքը ընդհանրապես պայքարի ձեւ չէ: Մարդը պայքարում է, եթե օգնում է, աջակցում է: Եթե իրենք գալիս եմ միայն վիրավորելու, էս ամեն  ինչը արդեն գլխեց, էդ նյութերը բերելով, շփելով իրանց գործընկերների վրա, ո՞նց կարելի է նման բան անել, ես շատ եմ ամաչում, որ իրանք ընդհանրապես կին են կոչվում, ո՞նց կարող է հայ կինն ընդհանրապես այդ մակարդակի իջնել:

    Ձեր խմբակցության անդամները հարվածում էին նրանց, նույն Գոռ Վարդանյանը` օրինակ:

    Ճիշտն ասած, ոչ ոք ոչ ոքի չէր հարվածում: Բոլորը փորձում էին նրա ձեռքից դա վերցնեին եւ դուրս բերեին դահլիճից, իրանք հարվածում էին տղաներին, բոլորը դա նկարահանել են, ոնց ա ինքը խփում տղաներին, ոտքերով էր հարվածում, բռնում էին օձիքից, իսկ տղաները ի պատասխան փորձում էին ձեռքերը բռնել եւ դահլիճից դուրս բերել:

    Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի

    scroll to top