Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Նաիրա Զոհրաբյանի օրինագծին կառավարությունը հավանություն տվեց

    Նաիրա Զոհրաբյանի օրինագծին կառավարությունը հավանություն տվեց

    Նաիրա Զոհրաբյանի օրինագծին կառավարությունը հավանություն տվեց
    Սեպտեմբեր 14, 2018 11:38 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 14-ի իր նիստում հավանություն տվեց Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման համար պատժի խստացում ենթադրող օրինագծին, որը ներկայացրել էր ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

    Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ օրենքի նախագծով առաջարկվում է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը, մասնավորապես՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանքը փոխարինել ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

    Փոխնախարարի խոսքով՝ թեեւ կառավարությունն ընդունելի է համարում այս կարգավորումները, սակայն նախագծի վերաբերյալ կան որոշակի դիտողություններ: Մասնավորապես, կառավարությունը համաձայն չէ, որ պատժի խստացումը կզսպի հանցագործության  կատարմանը եւ կնպաստի հանցագործության նվազեցմանը:

    Գործադիր մարմնի անդամն ասաց, որ  իրենք առաջարկում են, որ ե՛ւ պահպանվի կալանքը, ե՛ւ նաեւ ներառվի ազատազրկում պատժատեսակը: Արթուր Հովհաննիսյանն առաջարկեց նախագծի հեղինակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից, համագործակցել կառավարության հետ մեկ միասնական նախագծով հանդես գալու համար:

    Կառավարության նիստը վարող առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասաց, որ  պատգամավորի առաջարկը համահունչ է կառավարության մոտեցումներին, հետևաբար, կարելի է  նախագծին հավանություն տալ, իսկ հետո կառավարությունն այդ  նախագիծը կներկայացնի Ազգային ժողով:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top