Կիրակի , 22 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Նաիրիտցիները դիմում են ՀՀ կուսակցություններին

Նաիրիտցիները դիմում են ՀՀ կուսակցություններին

Հունվար 11, 2017 16:39 Լուրեր, Հասարակություն A+ / A-

nairit

«Նաիրիտի համակարգող խումբ»-ը այսօր նամակով դիմել է հայաստանյան կուսակցություններին։ Նամակն ամբողջութմաբ ներկայացվում է ստորեւ.

«Տարիներ ի վեր Նաիրիտը եղել և մնում է նաիրիտցու հիմնական չլուծված խնդիրը։ Ինչու չէ՝ այն անհանգստացնում է կառավարության անդամներին ևս։ Իսկ անհանգստացնում է այնքանով, որ մնացել է նրանց կոկորդին, ինչպես՝ ձկան փուշը։Այսօր մենք գտնվում ենք անորոշության մեջ․ մի կողմից սննանկացած Նաիրիտ, որի համար խոսք են տալիս «առողջացման ծրագիր», մյուս կողմից՝ սնանկության գործընթաց և ցուցակ՝ վաճառված և վաճառվող սարքավորումների։

Սա այն բացառիկ լրջագույն հարցերից է, որ պետք է միավորի բոլորին՝ կուսակցություններ, քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպություններ, անհատներ։

Ընդդիմադիր կամ իշխանական ուղղվածությունը չի խանգարում ձեզ միավորվել, միավորվել Նաիրիտի պես հսկայի շուրջ՝ ապացուցելու, որ ևս անհանգստացած եք Նաիրիտի խնդրով և Հայաստանի ապագայով, ու ձեր բարձրացրած հարցերը զուտ խոսքեր չեն, այլ խոսքեր են գործելու, գործելու հանուն Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման։ Հիշեցում․ Ետադարձ հայացք գցելով մեր համատեղ անցած ուղուն, զարմանքով նկատում ենք․

Մենք՝ նաիրիտցիներս, ձեր հետ միասին, ձեր օգնությամբ մեր երկու տարվա պայքարի ընթացքում կարողացանք մեր ասելիքը տեղ հասցնել հանրության լայն խավերին։ Մենք օրինակ դարձանք անարդարության զոհ դարձած բազմաթիվ խմբերի համար, որոնք համախմբվելով, փորձեցին կառավարությունից ստանալ իրենց մտահոգող պատասխանները, պայքարի միջոցով լուծել իրենց հուզող հարցերը։ Իսկ մենք շատ բանի հասանք․

Աշխատավարձի ստացում՝ չնայած կառավարության ընդդիմությանը,

Սնակության գործընթացի ձգձգում շուրջ մեկ ու կես տարի,

Գործարանի տարածքում մասնագետների մասնակի պահպանում,

Կուսակցությունների կողմից ԱԺ-ում Նաիրիտին արտոնություններ տալու վերաբերյալ օրենքի նախագծի ներկայացում,

Տնօրենի փոփոխության որոշման կասեցում՝ հաշվի առնելով վերջինիս մասնակցությունը թալանին,

Բանակցություններ Եվրոպական հոլդինգի ղեկավարի հետ՝ համաձայնություն ստանալով ներդրումային ծրագրով հանդես գալու և Նաիրիտը վերակենդանացնելու։

Դա նրանից է, որ մենք ուժեղ ենք․․․ Դա նրանից է, որ մենք մենակ չենք։ Մեր կողքին են կուսակցություններ, որոնց անտարբեր չի թողել մեր հոգսը։ Մեր պահանջը մտահոգել է նրանց և ստիպել հանդես գալու նաիրիտցու անունից՝ նաիրիտցու պահանջով։ Մեր կողքին են մի քանի տասնյակ լրատվամիջոցներ, որոնց առայսօր մտահոգում է մեր խնդիրը։ Նրանք շատ են, իսկ նրանց գործը՝ բացառիկ անփոխարինելի։ Ցավոք, նրանց շարքերում չեն իշխանական լրատվությունները։

Մենք համոզված ենք․Դուք բոլորդ ասելիք ունեք․․․ Դուք հզոր եք, եթե համախմբված եք․․․ Ուրեմն համախմբվեք ՆԱԻՐԻՏԻ շուրջ՝

«Հայկական Վերածնունդ» կուսակցություն (ՀՎԿ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն (ՀԱԿ)

«Ժառանգություն» կուսակցություն

«Համախմբում» կուսակցություն

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն

Լուսավոր Հայաստան կուսակցություն (ԼՀԿ)

Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն (ՔՊԿ)

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցություն (ԱԴԿ)

Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)

«Միասնություն» համազգային շարժում

Շատ և շատ կուսակցություն-խմբակցություններ նշված չեն, բայց դա ոչինչ չի նշանակում։ Մենք սպասում ենք բոլորիդ։ Սպասում ենք՝ փրկելու երբեմնի հսկային՝ ձե՛զ հետ․․․միասի՛ն․․․

Մենք՝ նաիրիտցիներս, որ երկար տարիներ աշխատել ենք և արարել Նաիրիտում, երբևէ չենք մտածել, որ կարող ենք կանգնել նման խնդրի առջև։ Նաիրիտը եղել է 2000 և ավելի նաիրիտցու և նրանց ընտանիքների կերակրողը։ Այն սովորական աշխատավայր չէր մեզ համար․ Նաիրիտը մեր երկրորդ տունն էր, և այն կորցնելու վախը մեզ ավելի մոտեցրեց նրան, մոտեցրեց այնքան, որ մենք՝ նաիրիտցիներս, պատրաստ ենք ցանկացած անկանխատեսելի, խելահեղ քայլի՝ մեր երկրորդ տունը ետ բերելու պայմանով։

Քաղաքական գործիչնե՛ր․․․ Ակնկալվում է ձեր աջակցությունը և գործուն օգնությունը՝ Նաիրիտը փրկելու հարցում։ Իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է նախ՝ միավորվել այդ հարցի շուրջ։

Մեր պայքարի այս երկու տարիները մեզ շատ բան սովորեցրին։ Մենք ունենք հարստություն՝ ի դեմս Նաիրիտի և պարտավոր ենք այն պահպանել ՀՀ գալիք սերունդների համար։

Մենք՝ նաիրիտցիներս, մտել ենք պայքարի մեջ անկախ մեր կամքից՝ հանդիպելով ղեկավարության քար անտարբերությանը։ Մեզ դարձրեցի՛ն պայքարող։ Ու մենք այսպիսին ենք ՀՀ որոշ ղեկավարների վատ կառավարման, անգործության շնորհիվ։

Հարգելի՛ կուսակցական կազմակերպության անդամներ, մենք պայքարում ենք՝ չունենալով ճկունություն, դիվանագիտական փորձ, և ընդհանրապես՝ փորձառություն։

Միաժամանակ ապացուցել ենք, որ ստեղծել ենք խումբ, որն ընդունակ է փոփոխություն մտցնելու քաղաքական դաշտում։ Այս 2 տարիների անդադար պայքարի ընթացքում ստեղծել ենք նաիրիտցիների շարժումը (պայքարը) համակարգող խումբ, որը ոչնչով չի զիջում որևէ ընդդիմադիր կուսակցության։ Ավելին՝ անզիջում պայքար է մղում և ապացուցում, որ ընդունակ է պայքարելու և հաղթանակ տանելու։ Այդ է պատճառը, որ խումբը կուսակցությունների կողմից որակվել է որպես անզիջում պայքարի խորհրդանշող տեսակ, որը երբեք չի նահանջում։

Դա նրանից է, որ մենք համառ ենք․․․Դա նաև նրանից է, որ մեր պահանջն է արդար, իսկ մենք դրա անկոտրում կրողն ենք ու բարձրաձայնողը։ Իսկ պահանջում ենք, որովհետև ՀՀ քաղաքացու կեցությունը մտահոգում է մեզ, ինչպես կմտահոգեր ցանկացած լուրջ կազմակերպության, ինչպես, ցավոք, պարտավոր էր մտահոգել իշխանական ուժերին։

Այս ամենը շատ քիչ է արդյունքի հասնելու համար։ Մեզ պետք է ձեր բոլորի աջակցությունը։

Նաիրիտի հիմնախնդրին վերջնական լուծում տալու համար ներկայացնում ենք առաջարկներ, որի շուրջ պետք է աշխատել և պայքարել․

Քայլեր ձեռնարկել դադարեցնելու համար սնանկության գործընթացը, որի կարգավորման համար նույն առաջարկով նաիրիտցիների համակարգող խումբը բաց նամակով երկու անգամ դիմել է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին, բայց ապարդյուն։

Կիրառել քայլեր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից հայտարարված մրցույթը իրականացնելու համար։ Թույլ չտալ ՀՀ կառավարությանը օգտվել սնանկության գործընթացից՝ մրցույթը չեղյալ հայտարարելու։

Պահանջել կառավարությունից մրցույթի հաղթողի և պարտվողի ցուցանիշների բաց ներկայացում։

Թույլ չտալ գործարանի «առողջացման ծրագրի» անվան տակ առանձնացնել քլորի և թթուների արտադրությունները, իսկ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի գործունեության համար անհրաժեշտ հիմնական ակտիվները՝ ացետիլենի, քլորոպրենի և կաուչուկի արտադրությունները հանձնել սնանկության կառավարիչին՝ պարտատերերի պարտքը մարելու համար։

Արագացնել ԱԺ-ում Նաիրիտին արտոնություններ տալու վերաբերյալ օրենքի նախագծի բաց քննարկումը՝ ընդգրկելով նաև Նաիրիտի համակարգող խմբի անդամներին»:

Մեզ կարող եք գտնել՝ Facebook-յան էջում «Նաիրիտ Գործարան» հայերենով գրված խումբը փնտրելով,

nairit.hamakargox@gmail.com փոստով

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top