Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » «Նաիրիտը» կվերագործարկվի. 105 մլն եվրոյի ներդրում են խոստանում

    «Նաիրիտը» կվերագործարկվի. 105 մլն եվրոյի ներդրում են խոստանում

    «Նաիրիտը» կվերագործարկվի. 105 մլն եվրոյի ներդրում են խոստանում
    Հունիս 13, 2018 15:26 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը, «SynCo Group» ընկերության նախագահ եւ «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի փոխնախագահ Սամուել Բաբիակը, նույն հոլդինգի նախագահի ավագ խորհրդական Արշակ Ղազարյանը եւ «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարեցին, որ վերջին երկու օրերին տարբեր հանդիպումներ են ունեցել. «Հանդիպել ենք տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ, որից ստացել ենք, կարելի է ասել, կանաչ լույսեր՝ «Նաիրիտ»-ն աշխատեցնելու հետ կապված»:

    Գրիգորյանն ասաց, որ Արծվիկ Մինասյանին կարողացել են համոզել, որ արտադրություններից ամենակարեւորը քիմիականն է: «Նաիրիտ»-ի ամբողջ տարածքում մենք ուզում ենք քիմիական արտադրությունը զարգացնել: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է մոտ 300 մլն դոլար: Ես հուսով եմ, որ նա նամուս կունենա եւ դատի կտա ինձ սա ասելու համար: Մինչեւ այսօր չէին թողնում աուդիտ իրականացնել, քանի որ թալանել էին, իսկ այժմյան կառավարությունը թույլ է տալիս անել»,- ասաց Գրիգորյանը:

    «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն էլ  երեկվա բանակցությունները համարում է հաղթանակ, իսկ աուդիտի արդյունքներից հետո կառավարության հետ պայմանագիր են պատրաստվում կնքել:

    «SynCo Group» ընկերության նախագահ եւ «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի փոխնախագահ Սամուել Բաբիակն էլ ասաց, որ  եվրոպական բանկերը մեզ ոչ մի ցենտ չեն տա, եթե համոզված չլինեն, որ «Նաիրիտ»-ի վերագործարկման դեպքում մենք ապահովել ենք էկոլոգիան:

    Հարցին, թե որքա՞ն ներդրում է սպասվում գործարանի վերագործարկման համար, Աշոտ Գրիգորյանը պատասխանեց, որ նախնական 25-30 մլն եվրո, հետագայում այն կհասնի մինչեւ 105 մլն եվրոյի:

    scroll to top