Կիրակի , 21 Հունվար 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Հասարակություն » Նարե Գևորգյանը հուզիչ երգի և եղբոր մասին, ով չի ասել՝ ինչու է պատերազմից հետո մեդալ ստացել (տեսանյութ)

    Նարե Գևորգյանը հուզիչ երգի և եղբոր մասին, ով չի ասել՝ ինչու է պատերազմից հետո մեդալ ստացել (տեսանյութ)

    Ապրիլ 19, 2017 21:21 Հասարակություն, Շոու-բիզ, Տեսանյութ A+ / A-

    Armtimes.com-ը գրում է․
    Երգչուհի Նարե Գեւորգյանի համար անակնկալ են եղել «Մոր երգը զինվորին» ստեղծագործությունը ներկայացնելուց հետո եղած դրական արձագանքները: Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Գոռ Կիրակոսյանին նվիրված կատարման տեսանյութը «Arena Live» հաղորդման թողարկումից հետո մեծ տարածում գտավ համացանցում, եւ Նարեին ուղղված գովեստի խոսքեր հնչեցին: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ շատ ուրախ է, որ երգը լավ է ընդունվել մարդկանց կողմից:
    «Սպասում էի, որ կսիրվի, բայց որ այսչափ հաստատ չէի սպասում, մանավանդ, որ երգը կոնկրետ Գոռի մասին էր, եւ դրանում շոշափվում էր Գոռի անունը: Մտածում էի, որ քանի դեռ մյուս հերոսների անունները չկան, այդքան տարածում չի գտնի: Շատ ուրախ եմ, որ մարդիկ երգն ասոցացրեցին նաեւ մյուս հերոսների հետ, երգի հիման վրա տեսանյութեր էին պատրաստվել, որոնցում կային նաեւ մնացած հերոսները»,- ասաց նա:
    Նարե Գեւորգյանն ու Գոռ Կիրակոսյանը նույն մարզից են՝ Արմավիրից: Երգչուհին նրան անձամբ չի ճանաչել: Ընտանիքի հետ ծանոթացել է, երբ առաջարկել են նրա ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված հուշ երեկոյի ընթացքում երգ կատարել: Այդ երեկոյին «Մոր երգը զինվորին» ստեղծագործությունը չի կատարել, սակայն «Arena Live»-ի ընթացքում այն երգելու ցանկություն է հայտնել:
    «Ե՛ւ հեղինակներից (խմբ. խոսքերը՝ Անդրանիկ Գեւորգյան, երաժշտությունը՝ Հեղինե Ղուկասյան), ե՛ւ Գոռի ընտանիքից թույլտվություն եմ վերցրել, որ կատարեմ երգը»,- ասաց նա:
    Երգելիս Նարե Գեւորգյանը չէր կարողացել զսպել արցունքները: Նա ամբողջ երգի ընթացքում արտասվել է, սակայն կարողացել է մինչեւ վերջ պատշաճ կերպով ներկայացնել այն: Նշում է, որ մինչեւ բեմ դուրս գալն իմացել է, որ հուզվելու է, եւ երգն այնպես են գրել, որ ընթացքում ժամանակ ունենա իրեն հավաքելու:
    «Ինձ համար պարտավորեցնող էր այդ երգը կատարելը, իրավունք չունեի վատ կատարելու կամ կանգ առնելու: Երգի մեջ մենք ամեն քառատողից հետո երաժշտական հատվածներ էինք մտցրել, որոնց ընթացքում ես կկարողանայի հանգստանալ: Այսինքն՝ ինձ ճանաչելով, գիտակցում էի, որ հաստատ հուզվելու եմ, որովհետեւ նույնիսկ փորձերի ժամանակ օպերատորները չգիտեին՝ ինչպես կադր հավաքեն»,- պարզաբանեց նա:
    Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top