Գլխավոր Լուրեր Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի մասնակիցներին բաց են թողել

Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի մասնակիցներին բաց են թողել

6
0

ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունից  հայտնում են, որ մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել  և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու:

Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել:

Նախապատրաստվում են նյութեր: