Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում 6951 թմրամոլ է հաշվառված

    Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում 6951 թմրամոլ է հաշվառված

    Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում 6951 թմրամոլ է հաշվառված
    Հուլիս 15, 2019 13:17 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    2019թ. հունվարի 1-ի դրությամբ՝ Նարկոլոգիական հանրապետական  կենտրոնում հաշվառված է 6951 թմրամոլ:

    «Եթե համեմատենք մյուս տարիների հետ, ապա 2018-ին  6%-ի աճ ունենք: 2018թ. նախորդ տարվա համեմատ՝ ունենք 9%-ով  աճ: Սա պայմանավորված չի միայն թմրամոլության աճով,  դա պայմանավորված է նաև առողջապահական համակարգի լավ աշխատանքով, երբ որ մարդիկ վստահում են և դիմում են կենտրոն՝ օգնության։ Նաև պայմանավորված է ոստիկանության լավ աշխատանքով՝  թմրամիջոցներ օգտագործելու անօրինական դեպքերի հայտնաբերմամբ»,- նշեց կենտրոնի տնօրեն  Պետրոս Սեմերջյանը:

    Կենտրոնում հաշվառված  թմրամոլները, ըստ Սեմերջյանի՝  բուժվում են աշխարհում ընդունված բոլոր առաջադեմ մեթոդներով:

    «Բուժումը բերում է  լիակատար՝ 100%-անոց  թմրանյութից կախվածությունից ազատման: Ուրիշ հարց, որ երբևիցե   մարդը կարող է անդրադառնալ նորից չարաշահման, ապա միշտ կարող է, ինչպես ցանկացած այլ ախտորոշման պարագայում»,- ասաց նա:

    Հաշվառված  թմրամոլներից 116-ը կանայք են, իսկ 3-ը՝ անչափահաս: Ինչ վերաբերում է տարիքային խմբին, ապա ամենաշատը  30-40 տարեկան մարդիկ են հաշվառված:

    Տարածաշրջանում Հայաստանի տվյալները համեմատաբար ավելի մեղմ են: Պետրոս Սեմերջյանի խոսքով՝ օրինակ հարևան Վրաստանում, ըստ ներկայացված տվյալների, 400 000  հաշվառված թմրամոլ  կա, իսկ Իրանում՝ մոտ 3 մլն թմրամոլ, որը աշխարհում ամենաշատն է:

    A1plus.am


    Նման թեմաներ

    scroll to top