Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Clear
    19°
    Home » Լուրեր » «National Geographic»-ը՝ Վերին Արտաշատում բանտարկված Բալու արջի մասին. econews

    «National Geographic»-ը՝ Վերին Արտաշատում բանտարկված Բալու արջի մասին. econews

    «National Geographic»-ը՝ Վերին Արտաշատում բանտարկված Բալու արջի մասին. econews
    Մարտ 12, 2018 23:11 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Econews.am-ը գրում է.

    Վերին Արտաշատի սեփական տներից մեկի բակում պահվող Բալու անունով արջի փրկության գործընթացին անդրադարձել է նաև միջազգային «National Geographic»-ը:

    «National Geographic»-ը հրապարակել է տեսանյութ փրկության գործողությունից՝ գրելով. «2018թ.-ի մարտի 7-ին Հայաստանում Բալու անունով արջը սկսեց ճամփորդություն դեպի ավելի լավ կյանք, հեռու գերությունից, որտեղ գտնվել էր իր ամբողջ 2.5 տարվա կյանքի ընթացքում, բանտարկված մասնավոր տարածքում»:

    Աղբյուրն անդրադառնում է նաև Հայաստանում մասնավոր տարածքներում բանտարկված շուրջ 80 արջերին: Արջերի փրկության մեծ ծրագրի շնորհիվ, արդեն տասնյակ արջեր տեխափոխվել են առավել բարվոք պայմաններ ապահովող կացարան կամ Երևանի կենդանաբանական այգի: Փրկության ծրագիրն իրականացվում է FPWC, IAR և այլ կառույցների աջակցությամբ:

    Նման թեմաներ

    scroll to top