ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 11-12-ը Բրյուսելում, սպասվում է դաշինքի բոլոր 29 մասնակից երկրների ղեկավարների մասնակցությունը:
«Մենք սպասում ենք բոլոր ղեկավարներին, այսինքն՝ ՆԱՏՕ-ի բոլոր 29 անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների մասնակցությանը», – նշել են նախարարների կաբինետում:
Գերմանիայի կառավարությունում հայտնել են, որ հանդիպման մասնակիցները մտադիր են, մասնավորապես, ամփոփել այն միջոցների իրագործման արդյունքները, որոնք համաձայնեցվել են ՆԱՏՕ-ի՝ Ուելսի գագանթնաժողովում, և ընդունել «կոնկրետ որոշումներ» մի շարք հարցերի շուրջը, որոնք վերաբերում են դաշինքի պաշտպանունակության ամրապնդմանը:
Գերմանիայի կառավարությունում առայժմ չեն կարող ասել, թե առաջիկա գագաթնաժողում կկայնա արդյոք կանցլեր Անգելա Մերկելի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպում:
«Այժմ ես չեմ կարող ոչինչ ասել նման հանդիպում անցկացնելու հնարավորության մասին»,- նշել է աղբյուրը:
Բեռլինում արձանագրել են, որ աշխարհում անվտանգության հետ կապված իրադրության՝ 2014 թվականից ի վեր փոոխված լույսով դաշինքի երկրներին «հաջողվել է դադարեցնել ռազմական ծախսերի կրճատումը»: