Չորեքշաբթի , 26 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նավթի գները նվազել են, ոսկունը՝ բարձրացել

    Նավթի գները նվազել են, ոսկունը՝ բարձրացել

    Նավթի գները նվազել են, ոսկունը՝ բարձրացել
    Հունիս 12, 2019 12:39 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 11-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

    Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.09%-ով և կազմել 52.47 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.68%-ով և կազմել 61.43 դոլար:

    Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

    NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

    Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 11-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

    Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.27%-ով և կազմել 1336.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.68%-ով և կազմել 14.78 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.53%-ով և կազմել 817.80 դոլար:

    Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

    LME. Գունավոր մետաղների գներ

    Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 11-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

    Ալյումինի գինը նվազել է 0.71%-ով և կազմել 1753.00 դոլար,

    պղնձի գինն աճել է 0.44%-ով և կազմել 5811.00 դոլար,

    կապարի գինն աճել է 1.36%-ով և կազմել 1865.00 դոլար,

    նիկելի գինն աճել է 0.13%-ով և կազմել 11670.00 դոլար,

    անագի գինը նվազել է 1.57%-ով և կազմել 19175.00 դոլար,

    ցինկի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 2475.00 դոլար, մ

    ոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 27073.00 դոլար,

    կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 28000.00 դոլար:

    Չափման միավորը` 1 տոննա:

    Աղբյուրը՝ B24 Բիզնես 24


    Նման թեմաներ

    scroll to top