Գլխավոր Բլոգ Նախադրյալներ՝ ԱԱՊ-ում չարորակ նորագոյացությունների հայտնաբերման համար

Նախադրյալներ՝ ԱԱՊ-ում չարորակ նորագոյացությունների հայտնաբերման համար

5
0

ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք Նուբարյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Առողջապահության համակարգի կարևորագույն նպատակներից է ռեսուրսների գեներացումը, ծառայությունների մատուցումը և գործընթացի կառավարումը։
Նախօրեին ուռուցքաբանությանը հատկացված միջոցներով ծառայությունների մատուցման ժամանակակից ու արդյունավետ մոդել ներդնելու նպատակով, այսօր Առողջապահության նախարար Arsen Torosyan ստորագրել է թիվ 1771-Լ հրամանը պետական պատվերի շրջանակներում ուռուցքաբանական ծառայության կազմակերպման կարգը հաստատելու մասին։
Հրամանով նախատեսված են մի շարք մեր երկրի համար նորարարական լուծումներ՝
ուռուցքաբանական խմբերի ստեղծում (tumor board), որոնք պետք է աջակցեն յուրաքանչյուր պացիենտի բուժման միասնական պլանի կազմմանը
ԱԱՊ և մասնագիտացված հիմնարկների միջև կապի մեխանիզմների ներդրում, ինչը կապահովի յուրաքանչյուր պացիենտի բուժման շարունակականությունն ու հետևողականությունը
Նախադրյալներ է ստեղծում ԱԱՊ օղակում չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման համար
Գործնականում կանխարգելում է կրկնակի չհիմնավորված հետազոտությունների իրականացումը

Շնորհակալություն եմ հայտնում այս ամիսների ընթացքում նախագծի մշակմանը և բազմաթիվ քննարկումներին մասնակցած գործընկերներին»: