Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    27°
    Home » Լուրեր » Նախագա՞հը, թե՞ վարչապետը կվարեն արցախյան հարցով բանակցությունները

    Նախագա՞հը, թե՞ վարչապետը կվարեն արցախյան հարցով բանակցությունները

    Նախագա՞հը, թե՞ վարչապետը կվարեն արցախյան հարցով բանակցությունները
    Փետրվար 14, 2018 12:20 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Վերջին շրջանում շատ են քննարկումները Նոր Սահմանադրությամբ պայմանավորված՝ ՀՀ նոր ընտրվելիք նախագահի ու վարչապետի լիազորությունների վերաբերյալ: Նոր կարգը ենթադրում է վարչապետի ընդլայնված և նախագահի սահմանափակ լիազորություններ: Նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահի լիազորությունները կրճատվում են գրեթե բոլոր կարևոր ոլորտներում, այդ թվում` արտաքին քաղաքականության և պաշտպանության:

    Ո՞վ է այսուհետև մասնակցելու, օրինակ՝ նախագահների մակարդակով միջազգային հանդիպումներին կամ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցային գործընթացին: Այս հարցերին Araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ քաղաքագետ Արմեն Գրիգորյանը. «Նշվում է, որ արտաքին հարաբերությունների հետ կապված նախագահը շատ սահմանափակ լիազորություններ ունի, հիմնականում վարչապետն է արտաքին հարաբերությունների ընդհանուր քաղաքականության մշակմամբ զբաղվելու: Նաև անվտանգության խորհուրդը, որն անվտանգության քաղաքականության հիմնական մշակողն է լինելու, Արցախի ու արցախյան հարցի հետ է կապված է և մաս է կազմում և, կարելի է ասել, մեծ հաշվով Արցախի հարցով ամբողջովին զբաղվելու է վարչապետը»:

    Իսկ եթե նախագահների հանդիպում լինի, այս դեպքում ո՞վ է ներկայացնելու Հայաստանը հարցին քաղաքագետը պատասխանեց. «Քանի որ արտաքին հարաբերությունը վարելու է վարչապետը, համանախագահների կամ նախագահների հանդիպումը ենթադրելու է, որ Հայաստանից վարչապետն է լինելու: Կա՛մ նախագահ-վարչապետ հանդիպում կլինի, կա՛մ այն այլ ձևակերպմամբ կլինի»:

    Հավելենք, որ նախագահի սահմանափակ լիազորություններից ամենալիարժեքը կարծես քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծումն է. հանրապետության նախագահն է լուծելու ՀՀ քաղաքացիություն շնորհելու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը: Դատապարտյալներին ներում շնորհելու մասին որոշումը ևս կայացնելու է նախագահը, սակայն որոշակի վերապահումներով:

    Ընդգծենք, որ այսօր նախագահի ամենահավանական թեկնածուն ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արմեն Սարգսյանն է, ով դեռ չի տվել իր համաձայնությունը, իսկ վարչապետ, ըստ շրջանառվող տեղեկությունների, կլինի Սերժ Սարգսյանը:

    ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

    scroll to top