Գլխավոր Լուրեր Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է երգահան Մարինե Ալեսին

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է երգահան Մարինե Ալեսին

11
0

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 23-ին հյուրընկալել է երգահան Մարինե Ալեսին: Այս մասին  տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահի հրամանագրով` մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Մարինե Ալեսին շնորհվել էր հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Նախագահ Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևը, շնորհավորել անվանի երգահանին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ: