Գլխավոր Լուրեր Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին

1
0

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին, ով Հայաստանում է՝ մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական մշակութային առնչությունների, հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման շուրջ: