Կիրակի , 25 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին

    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին

    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին
    Հուլիս 21, 2019 12:10 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին` այդ երկրի Ազգային տոնի առթիվ։

    Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բելգիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու կայուն փոխգործակցությունը և շահագրգիռ է խորացնել և ընդլայնել հայ-բելգիական կառուցողական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։

    «2018թ. Ձեր մասնավոր այցը Հայաստան հայ ժողովուրդն ընդունեց որպես մեր ժողովուրդների և երկրների բարեկամության ևս մեկ դրսևորում: Իմացեք, որ մշտապես սպասված հյուր եք մեր երկրում»,- ասվում է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

     


    Նման թեմաներ

    scroll to top