Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ծննդյան օրվա առթիվ

    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ծննդյան օրվա առթիվ

    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ծննդյան օրվա առթիվ
    Հուլիս 17, 2019 9:55 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` հուլիսի 17-ին, ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

    «Մեծ է Ձեր դերակատարությունը համաշխարհային քաղաքականության մեջ: Ձեր կառավարման օրոք Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն ավելի ամրապնդեց իր տեղն ինչպես Եվրամիությունում, այնպես էլ ողջ աշխարհում: Անհնար է անտեսել Ձեր նվիրվածությունը գիտությանը, կրթությանը, նոր տեխնոլոգիաներին, որի վառ ապացույցն են այն բազմաթիվ գնահատականները, որոնց Դուք արժանացել եք աշխարհի առաջատար համալսարանների կողմից:

    Անհերքելի է Ձեր մեծ ներդրումը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում: Վերջին տարիներին Ձեր հետևողական ջանքերի շնորհիվ առավել ակտիվ և բովանդակալից է դարձել մեր երկրների համագործակցությունը:

    Հավատացած եմ, որ հետագայում ևս հնարավորություն կունենանք հանդիպելու և քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ շարունակելով նպաստել մեր երկրների գիտության, նոր տեխնոլոգիաների և մեզ հոգեհարազատ քվանտային ֆիզիկայի զարգացմանը»,- ասված է շնորհավորական ուղերձում:

    Նախագահ Արմեն Սարգսյանն Անգելա Մերկելին մաղթել է առողջություն և հաջողություն հետագա գործունեության մեջ:


    Նման թեմաներ

    scroll to top