// //

Երկուշաբթի , 25 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

    Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

    Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին
    Մարտ 14, 2019 19:38 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինային և Անդրեյ Շիրցելին:

    Հանրապետության նախագահը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել, որ մեր երկիրը պատրաստ է կառույցի հետ շարունակել բաց ու անկեղծ երկխոսությունը:

    Նախագահ Սարգսյանը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի համար կարևոր գործընկեր է օրենսդրական բարեփոխումների իրականացման գործընթացներում: Նա բարձր է գնահատել եվրոպական կառույցների կարևոր ներդրումը Հայաստանի զարգացման, ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին:

    Մտքեր են փոխանակվել նաև խորհրդարանի դերի, գործառույթների մասին, նշվել է, որ այժմ ավելի են ընդլայնվել նրա հնարավորություններն ու լիազորությունները:

    Համազեկուցողները պատրաստակամություն են հայտնել շարունակել իրենց ջանքերը՝ խորացնելու ԵԽԽՎ համագործակցությունը Հայաստանի հետ:


    Նման թեմաներ

    scroll to top
    //