Շաբաթ , 25 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-նահանգապետ տիկին Փաթսի Ռեդիին

    Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-նահանգապետ տիկին Փաթսի Ռեդիին

    Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-նահանգապետ տիկին Փաթսի Ռեդիին
    Մարտ 15, 2019 20:30 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ տիկին Փաթսի Ռեդիին՝ Նոր Զելանդիայի Քրայսթչրչ քաղաքի մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել:

    «Դատապարտելով ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ այս ծանր պահին կիսում եմ Ձեր և Նոր Զելանդիայի ժողովրդի վիշտը:

    Իմ անկեղծ վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», – ասված է հեռագրում:


    Նման թեմաներ

    scroll to top