Շաբաթ , 17 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Նախագահ Սարգսյանին հավատարմագրեր է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը

    Նախագահ Սարգսյանին հավատարմագրեր է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը

    Նախագահ Սարգսյանին հավատարմագրեր է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը
    Սեպտեմբեր 14, 2018 15:37 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոն:

    Երևան Տոնավաճառ

    Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առթիվ եւ հաջողություններ մաղթել այդ պատասխանատու աշխատանքում:

    Նշելով, որ Հայաստանն ու Շվեյցարիան պատմականորեն ձեւավորված բարեկամական հարաբերություններ ունեն՝ Հանրապետության նախագահը գոհացուցիչ է համարել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական ու հումանիտար ոլորտներում համագործակցության ներկա մակարդակը, միաժամանակ նկատելով, որ առկա է հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ: Նա համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանի գործունեության շնոր­հիվ փոխգործակցության օրակարգն էլ ավելի կընդլայնվի:

    Դեսպան Լազարոթոն իր հերթին նշել է, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունները հետևողականորեն զարգանում են և 2011 թվականին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացումը մեծապես նպաստել է կառուցողական երկխոսության ընդլայնմանը: Նա պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը՝ առավել զարգացնելու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը:

     

    ՀՀ նախագահի աշխատակազմ


    scroll to top