Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարներին

    Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարներին

    Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարներին
    Դեկտեմբեր 8, 2018 20:00 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկիին և ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդային: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

    Երևան Տոնավաճառ

    Վիկտոր Գումինսկին, նշելով, որ դիտորդական խմբում ընդգրկված են ութ երկրների ութ տասնյակից ավելի ներկայացուցիչներ, ներկայացրել է առաքելության մանդատը, ընտրական գործընթացի կազմակերպման, նախընտրական քարոզարշավի ընթացքի վերաբերյալ իրենց գնահատականներն ու դիտարկումները:

    Զրուցակիցները խոսել են նաև ԱՊՀ շրջանակում փոխգործակցության հետագա զարգացման մասին:

    Նախագահ Սարգսյանը կարևորել է համագործակցության ընդլայնումը, մասնավորապես առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային ոլորտներում առկա մեծ ներուժն առավելագույնս օգտագործելու անհրաժեշտությունը:


    Նման թեմաներ

    scroll to top