Երեքշաբթի , 11 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Մամուլ
    Home » Լուրեր » Նախագահականից հրաժարվում են դատարան գալ

    Նախագահականից հրաժարվում են դատարան գալ

    Նախագահականից հրաժարվում են դատարան գալ
    Փետրվար 10, 2018 13:53 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Գեղարքունիքի մարզի նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանը պայքարում է դատավորի իր աշխատանքը  վերականգնելու համար: 2004-ին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով դադարեցվել էին Գեղարքունիքի մարզի դատավոր Անահիտ Սաղաթելյանի  լիազորությունները: Նրան մեղադրում էին արդարադատություն իրականացնելիս խախտումներ թույլ տալու մեջ: Սակայն Անահիտ Սաղաթելյանն այլ բան էր պնդում՝ իրեն  ուղղակի ուզում են դուրս թողնել համակարգից, քանի որ աշխատում է օրենքով եւ չի ենթարկվում ներքին խաղի կանոններին:

    Երևան Տոնավաճառ

    Հայաստանի երեք ատյաններում հաջողության չհասնելուց հետո Անահիտ Սաղաթելյանը դիմել է ՄԻԵԴ, որն էլ վճռել է՝ խախտվել է Անահիտ Սաղաթելյանի արդար դատաքննության իրավունքը:

    ՄԻԵԴ-ի վճռից հետո Երեւանի վարչական դատարանը քննում է  Անահիտ Սաղաթելյանի գործը դատավոր Գրիգորի Առաքելյանի նախագահությամբ: Պատասխանող կողմը՝ ՀՀ նախագահի աշխատակազմը, գրավոր դատարանին  տեղեկացրել է  իր առարկության մասին եւ խնդրել դատարանին գործն առանց իրենց քննել : «Նախագահականի աշխատակազմից գրավոր տեղեկացրել են  որ  նախագահը գործել է իր լիազորության շրջանակում: Բայց մենք պահանջում ենք, որ արդարադատության խորհուրդը նույնպես հանդես գա որպես պատասխանող կողմ»,- մանրամասնեց Անահիտ Սաղաթելյանը:

    Դատական հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 19-ին՝ ժամը 14:30-ին:

    Հ.Գ. Հետաքրքիրն այն է, որ  Սերժ Սարգսյանի աշխատակազմը համառորեն առաջ է տանում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը, այն դեպքում, երբ Հայաստանում նախկին դատավորը արդար դատաքննության չի հասել, իսկ ՄԻԵԴ-ն էլ  հօգուտ հայցվորի վճիռ է կայացրել:

    Սոնա Դավթյան

     

     


    Նման թեմաներ

    scroll to top