Հինգշաբթի , 17 Հունվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նախագահի և վարչապետի նստավայրերը կփոխվե՞ն. օրենքի նախագիծն ուղարկվեց ԱԺ

    Նախագահի և վարչապետի նստավայրերը կփոխվե՞ն. օրենքի նախագիծն ուղարկվեց ԱԺ

    Նախագահի և վարչապետի նստավայրերը կփոխվե՞ն. օրենքի նախագիծն ուղարկվեց ԱԺ
    Նոյեմբեր 8, 2018 12:41 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց ՀՀ նախագահի և վարչապետի նստավայրերը փոխելու մասին որոշման նախագիծը:

    «Կառավարությունն առաջարկում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարել փոփոխություն և հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը Բաղրամյան 26 հասցեից տեղափոխել Հանրապետության հրապարակ՝ Կառավարության տուն համար 1»,- նշեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

    Օրենքի նախագիծը կուղարկվի Ազգային ժողով:


    scroll to top