Երկուշաբթի , 10 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    Home » Լուրեր » Նախագահն առաջարկում է ընդունել Համահայկական հիմնադրամի տնօրենի հրաժարականի դիմումը

    Նախագահն առաջարկում է ընդունել Համահայկական հիմնադրամի տնօրենի հրաժարականի դիմումը

    Նախագահն առաջարկում է ընդունել Համահայկական հիմնադրամի տնօրենի հրաժարականի դիմումը
    Հուլիս 11, 2018 13:38 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 10-ին նամակով դիմել է Հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ առաջարկելով ընդունել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը, որը վերջինս ներկայացրել էր նախորդ օրը:

    Երևան Տոնավաճառ

    Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, միեւնույն ժամանակ, Հանրապետության նախագահն առաջարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը ժամանակավորապես դնել Հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի վրա, այնուհետեւ հայտարարել բաց մրցույթ՝ Հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար:

     Այդ նպատակով առաջարկվում է ստեղծել մրցույթային հանձնաժողով՝ Պետրոս Թերզյանի նախագահությամբ: Հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկվելու են նաեւ Հանրապետության նախագահի, վարչապետի, Արցախի Հանրապետության նախագահի մեկական ներկայացուցիչ, ինչպես նաեւ Հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը:

    Նման թեմաներ

    scroll to top