Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    16°
    Home » Լուրեր » Նախագահն ընդունել է հայկական գյուղմթերք արտահանող չինական ընկերության ղեկավարին

    Նախագահն ընդունել է հայկական գյուղմթերք արտահանող չինական ընկերության ղեկավարին

    Նախագահն ընդունել է հայկական գյուղմթերք արտահանող չինական ընկերության ղեկավարին
    Ապրիլ 13, 2018 13:44 Լուրեր, Քաղաքական A+ / A-

     Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է չինական Syntszyan company “Chen and Agrotechnology Co.LTD” ընկերության ղեկավար Լի Սիենմինին:

    Այս ընկերությունը մասնագիտացված է գյուղատնտեսության ոլորտում եւ զբաղվում է նաեւ հայկական գյուղմթերքների արտահանմամբ:

    Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին, եւ ընդգծել, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում:

    Ընկերության ղեկավարի հետ  քննարկելով  համագործակցության ընդլայնման հնարավորությունները, Արմեն  Սարգսյանը քաջալերել է գործունեության ծավալել նաեւ  գյուղմթերքների վերամշակման ոլորտում:

    Նման թեմաներ

    scroll to top