Երկուշաբթի , 20 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 630.00   Վաճառք` 648.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.07   Վաճառք` 8.24   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Partly Cloudy
Home » Լուրեր » Նախաորակավորման փուլը հաղթահարել է 10 մասնակից

Նախաորակավորման փուլը հաղթահարել է 10 մասնակից

Հուլիս 17, 2017 11:29 Լուրեր A+ / A-

sun-472x265

Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 առաջին արևային համակարգային 55 մեգավատ հզորությամբ կայանի կառուցման համար ներդրողներ ներգրավելու նպատակով հայտարարված միջազգային մրցույթի երկրորդ փուլին կմասնակցի 10 ընկերություն և կոնսորցիում։ Նախաորակավորման հայտերի տեխնիկական, ֆինանսական և իրավական գնահատման արդյունքում այդպիսի որոշում է կայացրել գնահատող հանձնաժողովը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխանախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, նախաորակավորման հայտ ներկայացրած մյուս 10 մասնակցի մրցութային փաթեթները չեն բավարարել առաջադրված պայմաններին։

Մրցույթի երկրորդ փուլ են անցել նիդեռլանդական, ամերիկական, կորեական, գերմանական և մի շարք այլ երկրներ ներկայացնող հայտնի ընկերություններ (TBEA Xinjiang Sunoasis Co., Ltd, China –Subsolar Energy Holding LLC, the Netherlands, Phelan Energy Group Limited, South Africa –Korea Electric Power Corporation, Shapoorji Pallonji Infrastructure Capital Company Private Limited, India – Risen Energy Co. Limited, China, Metka, Greece –Energy Phoenix, Lebanon, Access Infra Central Asia Limited, U.A.E – Eren Renewable Energy S.A., France – TSK Electronica, Spain, Fotowatio Renewable Ventures B.V, Netherlands, –FSL Solar S.L., Country: Spain, Acciona Energia S.A.U., Spain, Building Energy Development Africa, Italy –H1 Holdings (Pty) Ltd, South Africa, Sky Power Global, Cayman –Enerparc Projects GMBH, Germany, CountourGlobal LP, Cayman Islands)։

-Այս փուլում նախաորակավորման մրցույթն անցած մասնակիցները կմրցեն գնային առաջադրանքի շուրջ։ Նախապատվությունը կտրվի այն ընկերությանը կամ կոնսորցիումին, որը կներկայացանի ամենացածր և մրցունակ գնային առաջարկը,-նշել է Հայկ Հարությունյանը։

Երկրորդ փուլի մրցույթը կհայտարարվի ընթացիկ տարվա սեպտեմբերին։ Մրցութային գործընթացը կավարտվի հաջորդ տարվա սկզբին և կմեկնարկի կայանի կառուցումը։

Ակնկալվում է, որ արդեն 2018թ. կսկսվի 55 մեգավատ հզորությամբ առաջին արևային համակարգային կայանի շինարարությունը։

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top