Երկուշաբթի , 26 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Արցախ » Նախապատրաստական աշխատանքներ՝ ժենգյալով հացի փառատոնին

    Նախապատրաստական աշխատանքներ՝ ժենգյալով հացի փառատոնին

    Նախապատրաստական աշխատանքներ՝ ժենգյալով հացի փառատոնին
    Մայիս 9, 2019 18:55 Արցախ, Լուրեր A+ / A-
    «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ   զրույցում   Ժենգյալով հացի  փառատոնի  կազմակերպիչ  Սամվել  Միրզախանյանն  ասել  է, որ  իրենք  նախատեսում  են   ձևավորել   շուրջ  120  տաղավար, որտեղ  վաճառքի   կհանվեն    տարբեր  արտադրատեսակներ:  Կազմակերպվելու  է  նաև  հյուրասիրություն:
    «Փառատոնի    մշակութային  մասն  ապահովելու  են   «Արցախի  ձայներ»  երաժշտական  համույթը, հեղինակային  երգի  ակումբի   անդամները  և  Երևանից  հրավիրված  երաժիշտներ:   Անելու  ենք  ամեն  ինչ, որ   այդ  օրը   վերածվի   տոնի: Միջոցառման   ընթացքում   ունենալու  ենք   նաև  հյուրեր, որոնց  հնարավորինս    շատ  տեղեկություններ   կհաղորդվեն   Արցախի  մասին»,-ավելացրել  է  Ս.  Միրզախանյանը:
    Նա  տեղեկացրել է նաև, որ   այն  անձինք, ովքեր  ցանկություն  ունեն  մասնակցելու   ժենգյալով  հացի  փառատոնին,  կարող  են   տրանսպորտի   տոմսերը   ձեռք  բերել    Ստեփանակերտի  Վերածննդի   հրապարակում  տեղակայված  տուրիստական  ինֆորմացիոն   կենտրոնից:  Ստեփանակերտից    Հաթերք      և  հակառակ    ուղղությամբ   մեկ տոմսի  արժեքը՝  2.000  դրամ  է: Երթուղիները  մայիսի  11-ին,  ժամը՝  09:30-ին, շարժվելու են  դեպի  Հաթերք, իսկ  այնտեղից  էլ՝  16:00-ին:

    Նման թեմաներ

    scroll to top