Գլխավոր Լուրեր Նախարար Խաչատրյանը ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության շրջանակը

Նախարար Խաչատրյանը ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության շրջանակը

2
0

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ասիական Զարգացման Բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին։
Տիգրան Խաչատրյանը զրույցի սկզբում անդրադարձել է վերջերս Ազգային ժողովի կողմից առաջին
ընթերցմամբ ընդունված Պետություն- մասնավոր գործընկերություն օրենսդրական նախաձեռնությանը։

Նախարարն ընդգծել է օրենսդրական փաթեթի նախագծման շուրջ ԱԶԲ աջակցության կարևորությունը և նշել, որ օրենքի՝ առաջին ընթերացմամբ ընդունումը ակտիվ աշխատանքի սկիզբն է միայն։

Կողմերը մտքեր են փոխանակել համապատասխան ենթաօրենսդրական ակտերի նախագծման, ընդունման շուրջ։ Քննարկվել են ՊՄԳ հետագա նախագծերի մշակման աշխատանքներում ԱԶԲ փորձագիտական ներգրավվածության
հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ներդրումների կառավարման շրջանակին վերաբերող հարցեր, ինչպես նաև դրա առնչությունը հանրային ֆինանսների կառվարման ռազմավարությանը։

Նախարարը և Շեյն Ռոզենթալն անդրադարձել են Գիտության, տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված արդյունաբերության ռազմավարության և միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքների ընթացքին և դրանց արդյունքների կիրառական նշանակությանը։

Կողմերը, որպես համագործակցության նոր ուղղություն, նախանշել են գյուղատնտեսության ոլորտում հետագա ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ թիրախավորելով արտադրանքի ամբողջական արժեշղթայի ձևավորումը և ոլորտի կառուցվածքային փոփոխությունները։