Գլխավոր Լուրեր Նախարարության ծախսը 2018-ին կազմել է 352 միլիարդ դրամ

Նախարարության ծախսը 2018-ին կազմել է 352 միլիարդ դրամ

1
0
ԱԺ-ն այսօր շարունակում է քննարկել ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ իրականացվող ծրագրերի գծով 2018 թվականին նախարարության փաստացի ծախսը կազմել է 352 միլիարդ դրամ, որից նախարարության միջոցով ծախսվել է 10 միլիարդ դրամ, իսկ մնացած մասը՝ սոցիալական ապահովության ծառայության միջոցով։
«Ընդհանուր ծախսի մեծ մասը՝ 96 տոկոսը, կազմել են կենսաթոշակները, սոցիալական նպաստները, պարգևավճարները, մայրությանը և երեխայի խնամքին հատկացվող աջակցությունը։ Զբաղվածության բնագավառի ծախսը կազմել է շուրջ 438 միլիոն դրամ։ Դայակների ծրագիրը նախատեսվածից կրկնապատիկ ավելի է իրականացվել, իսկ երեխաների և ընտանիքի աջակցության խնամքի համար նախատեսված ծրագրերի ծախսը կազմել է ավելի քան 2 միլիարդ 940 հազար դրամ։ Պատվիրակված ծառայությունների միջոցով իրականացվել են նաև ծրագրեր գործընկեր հասարակական կազմակերպությունների միջոցով»,- ներկայացրեց Բաթոյանը: