Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    20°
    Home » Լուրեր » Նախարարությունը ընտրողաբար է պատասխանում ազատազրկված անձանց վերաբերյալ գրություններին

    Նախարարությունը ընտրողաբար է պատասխանում ազատազրկված անձանց վերաբերյալ գրություններին

    Նախարարությունը ընտրողաբար է պատասխանում ազատազրկված անձանց վերաբերյալ գրություններին
    Մարտ 13, 2018 15:05 Լուրեր A+ / A-

    ՀՀ Արդարադատության նախարարությունը ազատազրկված անձանց վերաբերյալ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գրություններին արձագանքում է միայն այն մասով, որով հարմար է գտնում:

    2017 թ. նոյեմբերի 8-ին «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Է. Ե.-ի դիմումի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Արդարադատության նախարարություն և հայտնել, որ կալանավորը բողոքում է խցային պայմաններից, որոնք բացասաբար են անդրադառնում իր առողջության վրա, և ՔԿՀ-ում տրամադրվող սննդի որակից:

    Գրությանը ՀՀ Արդարադատության նախարարությունը պատասխանել է երեք ամիս անց՝ 2018 թ. փետրվարի 1-ին: Ընդ որում՝ չնայած գրությամբ բարձրացված հարցերի բովանդակությանը՝ դրան պատասխանել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետը և նշել, թե ինչ հետազոտություններ ու բուժում է անցել կալանավորը:

    Անգամ այդ դեպքում պատասխանում որևէ անդրադարձ չկա կալանավորի առողջության վրա խցային պայմանների ունեցած ազդեցությանը: Դե իսկ սննդի որակի վերաբերյալ հարցերին բժշկական սպասարկման բաժնի պետը չէր էլ կարող պատասխանել:

    Նախարարությունն այս քայլով փորձել էր խուսափել բարձրացված հարցերից:

    Նույն վարքագիծն էր դրսևորել նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված դատապարտյալ Է. Տ.-ի հարցով:

    Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

    Նման թեմաներ

    scroll to top